Նորություններ

ՈւԵՖԱ-ում տանը մարդ չկա՞

16.02.2021, 00:32

Վերսկսվում են Չեմպիոնների  և Եվրոպայի Լիգաների հանդիպումերը։

 

Այս ամենին զուգահեռ ՈւԵՖԱ-յում նստած մարդիկ լրիվ այլ  աշխարհից կարծես լինեն․ դատեք ինքներդ․ հանդիպումների մեծ մասի վայրը փոփոխված է  համաճարակի հետևանքով պայմանավորված սահմանափակումներով, ինչը հասկանալի է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է գործում «արտագնա գոլի» կանոնը։

 

Օրինակ «Արսենալը» Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում առաջին հանդիպումը «Բեմֆիկայի» դեմ անցկացնելու է Աթենքում, ոչ թե Լոնդոնում, իսկ պատասխան հանդիպումը պետք է կայանա Հռոմում, ոչ թե Լիսաբոնում, և այս պարագայում ՈւԵՖԱ-յում որոշում կայացնողները համարում են, որ պետք է գործի «արտագնա գոլի» կանոնը, այ քեզ անհեթեթություն։

 

«Արսենալ» - «Բենֆիկա» հանդիպումը դեռ ընդամենը նմուշ էր․ Մյունխենգլադբախի «Բորուսիան» պետք է մեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որպեսզի այնտեղ հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Ատլետիկոն» - «Չելսի» հանդիպումը Մադրիդի փոխարեն կայանալու է Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում, «Ռեալ Սոսյեդադ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա Թուրինի «Ալիանզ Ստեդիումում», որտեղ իր հանդիպուներն է անցկացնում «Յուվենտուսը»։

 

Այս հանդիպումներում ինչպե՞ս կարող է գործել «արտագնա գոլի» կանոնը, եթե երկու թիմերն էլ հյուրեր են։  Մաքուր անհեթեթություն։

 

Կարեն Պողոսյան

 

 

 

 

 

 

 

Սուլշերը հոյակապ էր պատրաստվել մանչեսթերյան դերբիին

07.03.2021, 22:33

Սուլշերը հոյակապ էր պատրաստվել մանչեսթերյան դերբիին

27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում։ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 ( xG 1.36  xG 2.08)  

կարդալ...

Հիվանդը ավելի շուտ մեռած է, քան ողջ

07.03.2021, 19:55

Հիվանդը ավելի շուտ մեռած է, քան ողջ

Վերջին յոթ խաղերից պարտություն վեցում։ 2021 թվականին ոչ մի հաղթանակ սեփական հարկի տակ։  Սա «Լիվերպուլի» վիճակագրությունն է։ «Լիվերպուլ»- «Ֆուլհեմ» 0-1 (xG 0.83  xG 1.30)

կարդալ...