• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պատրաստ է 8 մլն ֆունտ վճարել Բեգովիչի համար

Ասմիր Բեգովիչ«Չելսին» «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար առաջարկվող գումարը հասցրել է 8 մլն ֆունտի:

Բոգովիչը համարվում է «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջնային նպատակներից, ով «Սթեմֆորդ Բրիջում» կկատարի առաջին համար Տիբո Կուրտուային փոխարինողի դերը: Պետր Չեխին «Արսենալ» ուղարկելուց հետո ակումբը պետք է արագ լուծի այդ խնդիրը, քանի որ Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին մնացել է մոտ մեկ ամիս:

«Ազնվականները» 28-ամյա բոսնիացու համար արդեն մեկ առաջարկ արել են, սակայն «Ստոկը» մերժեց 6 մլն ֆունտի առաջարկը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կողմերը շարունակում են բանակցությունները:

8 մլն ֆունտի չափով «Չելսիի» նոր առաջարկը կլինի առաջիկա ժամերի ընթացքում, և հավանական է, որ այն բավարար կլինի, որպեսզի «Ստոկը» բաց թողնի իր դարպասապահին:

Բոգովիչն իր ներկայիս ակումբին պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը, որի լրանալուն մնացել է 12 ամիս: Ակումբում ունենալով երիտասարդ և հեռանկարային Ջեկ Բուտլանդին՝ «Ստոկը» Ասմիրի ճանապարհին կանգնելու ոչ մի պատճառ չի տեսնում:

Հետաքրքիր փաստեր