«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում իրական շանսեր ունի:
Վերջին շաբաթվա ընթացքում խոսվում էր, ոչ չեմպիոնությունը կվիճարկեն «Սիթին», «Արսենալը» և «Չելսին»: Սակայն վերջին արդյունքները փոփոխություններ մտցրեցին առաջադատրների դասավորության մեջ:
-Ես կարծում եմ, որ չեմպիոնության համար պայքարում են ոչ միայն «Սիթին», «Չելսին» և «Արսենալն», այլ նաև «Լիվերպուլը»: Բացի այդ այս տուրում մենք կտեսնենք «Տոտտենհեմ» – «Էվերթոն» խաղը:
Ընթացիկ մրցաշրջանում պայքարը շատ մեծ է: Սկզբում ես ասում էի, որ 5-6 ակումբներ մինչև վերջ կպայքարեն չեմպիոնության համար: Հնարավոր է՝ որոշիչ լինի մեկ կամ երկու միավորը,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: