• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեպե Ռեյնա. «Լիվերպուլն» ի վիճակի չէ մրցել լավագույնների հետ»

Պեպե Ռեյնա«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան դժգոհել է, որ «մերսիսայդցիներն» ի վիճակի չեն մրցակցել Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբների հետ:

25 տուրից հետո «Լիվերպուլն» արդեն 26 միարվորով զիջում է Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Նույնիսկ «Սիթին», որի հետ «կարմիրները» ոչ ոքի (2:2) խաղացին կիրակի օրը, առաջ է 17 միավորով:

Ըստ Ռեյնայի՝ ֆինանսական հնարավորությունների և կազմի ուժեղություն տարբերություններն էլ հենց թույլ չեն տալիս «Լիվերպուլին» մրցակցել «Յունայթեդի», «Սիթիի» և «Չելսիի» հետ:

-Հենց այս պահին մենք ի վիճակի չենք մրցակցել ծանրքաշայինների հետ: Նրանք մեծ առավելություն ունեն թե՛ ֆինանսապես, թե՛ խաղացողների ընտրությամբ: Այդ իսկ պատճառով մեզ այսքան շատ միավորներ են բաժանում: Եվ պատճառն այն չէ, որ նրանք պարզապես մեկ-երկու լավագույն ֆուտբոլիստ ունեն,- հայտնել է Ռեյնան Marca-ի հետ հարցազրույցի ժամանակ: