• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոգրեբնյակը զգուշանում է «Սիթիից» ջախջախվելուց

Պավել Պոգրեբնյակ«Ռեդինգի» ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակը վախենում է, որ շաբաթ օրը կայանալիք արտագնա խաղը «Մանչեսթեր Սիթիի» հետ խոշոր ջախջախում կլինի իր ակումբի համար:

Անհաջող խաղերից հետո, երբ թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, «Ռեդինգը» պատրաստվում է դաշտ դուրս գալ գործող չեմպիոնների դեմ: Պավելը վախենում է, որ իր թիմը ավելի խոշոր հաշվով կպարտվի, քան «Արսենալից» կրած 2:5 հաշվով պարտությունն էր:

-Ի՞նչ անել, որ Մանչեսթերում տեղի չունենա այն, ինչ եղավ «Արսենալի» հետ: Հուսով եմ մարզիչը ինչ որ բան կմտածի: Արդյո՞ք ժամանակը չէ շրջադարձ մտցնելու: Ես վաղուց գիտեմ, որ փոփոխություններ են պետք, բայց դա իմ գործը չէ: Ոչ միայն նախորդ խաղում, այլ նաև բոլոր վերջին խաղերում մենք շատ թույլ ենք: Ցավոք ավելին անել մենք չենք կարող,- «R-Sport»-ին տված հարցազրույցում ասել է Պոգրեբնյակը:

Հետաքրքիր փաստեր