Պրեմիեր լիգայում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը եղել է Ջոն Բարիջը: 1995թ-ին նա խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», երբ 43 տարեկան և 5 ամսեկան էր:
Իր ֆուտբոլային երկար կարիերայի ընթացքում անգլիացի դարպասապահը խաղացել է 29 տարբեր ակումբներում՝ այդ թվում «Նյուքասլ Յունայթեդում», «Սաութհեմպտոնում» և «Աստոն Վիլլայում»:
Բարիջը 1969-1997թթ-ին անգլիական և շոտլանդական լիգաներում մասնակցել է 771 հանդիպման: