• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ֆուտբոլասերների բաց նամակը Հ2 ալիքին

Պրեմիեր Լիգայի հայ ֆուտբոլասերները Հայկական երկրորդ հեռուստաալիքին են դիմել բաց նամակով, որին պատկանում է Հայաստանի տարածքում խաղերը ցուցադրելու բացառիկ իրավունքը։

«Վերջին տարիների ընթացքում Անգլիայի Պրեմիեր Լիգայի խաղերը Հայաստանում մեծ մասայականություն ունեցան և հայերենով ֆուտբոլասերին հասանելի դարձան Ձեր ալիքի շնորհիվ, ինչը ողջունելի է և մեր շնորհակալությունն ենք հայտնում։

Տեղյակ ենք, որ ձեռք եք բերել 2016-2019 թվականների ընթացքում Հայաստանի տարածքում Պրեմիեր Լիգայի խաղերը ցուցադրելու բացառիկ իրավունքը, ինչը Ձեզ նաև իրավունք է տալիս հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել արգելափակել այլ ալիքներով Պրեմիեր Լիգայի խաղերի հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Տրամաբանական և օրինաչափ կլիներ, եթե արգելափակումը լիներ միայն այն խաղերի ժամանակ, որոնք ցուցադրում է Հ2֊ը։ Սակայն յուրաքանչյուր տուրի 10 հանդիպումից ցուցադրում եք միայն Մանչեսթեր Յունայթեդի մասնակցությամբ և մեկ այլ հանդիպում, ընդհանուր՝ 2 խաղ, բայց իրավունք եք վերապահում պահանջել նաև մյուս 8 խաղերի արգելափակումը։ Մեզ զրկում եք առաջնության կարևոր խաղերին հետևելու հնարավորությունից, այն դեպքում, երբ այդ խաղերի ժամանակ Ձեր ալիքով հեռուստախոհանոց է կամ ինչ-որ սերիալ։

Եթե հնարավորություն չունեք ցուցադրելու բոլոր խաղերն, ապա գոնե ունեցեք ողջամտություն և թույլ տվեք այլ ալիքներով նայել խաղերը։ Հանդիպումները ցուցադրելու բացառիկ իրավունքը ենթադրում են նաև պարտականություններ։ Պրեմիեր Լիգայի հայաստանյան ֆուտբոլասերների անունից Ձեզ դիմում ենք խնդիրը հնարավորինս կարճ ժամկետում լուծելու խնդրանքով։

Այս գրառման տակ մեկնաբանություն գրողները (+) և կիսվողները (share) միանում են պահանջին՝ ստորագրելով նամակի տակ։

Հարգանքներով՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հայալեզու կայք։»

Հետաքրքիր փաստեր