• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերարդի կարծիքով Սուարեսը տարվա լավագույն խաղացողն է

Սթիվեն Ջերարդ և Լուիս Սուարես«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է ճանաչվել տարվա լավագույն խաղացող:

Այս պահին Սուարեսն արդեն խփել է 23 գնդակ բոլոր առաջնություններում: Լավագույն ռմբարկուների ցուցակում նա հետ է մնում միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիից: Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանը լավագույնն է ուրուգվայցու ամբողջ կարիերայի ընթացքում:

Այսպիսի կարծիք ունի նաև Ջերարդը, որը հիանալի համագործակցում է Լուիսի հետ դաշտում:

-Ինձ համար նա տարվա խաղացողն է ոչ միայն այս առաջնությունում, այլև շատ այլ առաջնություններում: Ակնհայտ է, որ կա մեկ կամ երկու ֆուտբոլիստ, որ կարող են ասել, որ իրենք ավելի լավ են անցկացնում ընթացիկ մրցաշրջանը, քան նա:

Ինչքա՞ն լավը նա կարող է դառնալ: Վստահ չեմ, սակայն սա սարսափելի միտք է, եթե Լուիսը բարելավի իր խաղն այս մրցաշրջանի հետ համեմատած,- հայտնել է Ջերարդը: BBC