«Նյուքասլ Յունայթեդը» պայմանագիր է ստորագրել իր հարևան և սկզբունքային հակառակորդ «Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ջեք Քոլբեքի հետ:
Քոլբեքը, ով «Սեյնտ Ջեյմս Պարկ» է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, մանկուց երկրպագել է «կաչաղակներին», սակայն ճակատագրի հեգնանքով 2008թ-ից հանդես է եկել «Սանդերլենդում»:
Այս ամիս ավարտվեց 24-ամյա անգլիացու պայմանագիրը «կատուների» հետ և նա որոշեց իրագործել իր երազանքը: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Քոլբեքը դարձավ վերջին 18 ամսվա մեջ «Նյուքասլի» առաջին նորեկը, ում հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել: