«Սանդերլենդի» նախկին վինգեր Ադամ Ջոնսոնի համար երկար տարիների բանտային կյանքը գործնականում անխուսափելի է դառնում։ Անգլիացի ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել անչափահաս աղջկա հետ սեռական կապ ունենալու մեջ։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դատարանը հետազոտել է Ջոնսոնի և 15-ամյա աղջկա միջև եղած հարաբերությունների մասին հավաքված նյութերը և հաստատվել է, որ վերջիններս սեռական հարաբերություն են ունեցել Ադամի Range Rover Sport մեքենյայի սրահում։
Մեղադրանքի առաջին կետը վերաբերվում էր օրալ սեքսին, որի հետ կապված դատարանը վճռեց, որ Ադամը մեղավոր չէ։ Դատարանը սակայն հաշվի առավ մեծամասնության կարծիքը մեղադրանքի երկրորդ կետի հետ կապված և Ջոնսոնին մեղավոր ճանաչեց անչափահասի հետ սեռական բնույթի գործողություն ունենալու մեջ։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ջոնսոնը կդատապարտվի 5 տարվա ազատազրկման, չնայած որ այդ հոդվածի համար նախատեսված է 4-ից մինչև 10 տարի։
Ավելացնենք, որ դատարանը պատժաժամկետի հետ կապված որոշումը կկայացնի առաջիկա ամսվա ընթացքում։ Առայժմ Ադամը գրավի դիմաց բաց է թողնվել, սակայն կգտնվի մշտական հսկողության տակ և չի կարող բնակարանը լքել երեկոյան 7-ից մինչև առավոտվա 7-ը։