«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը վստահ է, որ չեզոք երկրպագուները Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում ցանկանում են հաղթող տեսնել «կարմիրներին»:
«Քարդիֆի» նկատմամբ տարած կամային հաղթանակը (3:6) ապացուցեց Բրենդան Ռոջերսի թիմի չեմպիոնական հավակնությունները: Այս պահին «Լիվերպուլը» խփել է ամենից շատ գոլերը՝ 82 գնդակ: Ջոնսոնի կարծիքով, իր թիմի հարձակվողական ոճը դուր է գալիս չեզոք երկրպագուներին:
-Չեզոք երկրպագուները ցանկանում են տեսնել մեր հաղթանակը: Նրանք նախապատվությունը մեզ են տալիս: Մարդիկ ցանկանում են ֆուտբոլից հաճույք ստանալ, ցանկանում են տեսնել գոլեր և դիտարժան խաղ: Կարծում եմ՝ մենք հենց այդպես էլ խաղում են: Մենք պետք է հանգստություն պահպանենք և շարժվենք առաջ,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: