• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջորդան Հենդերսոնը չի ցանկանում լքել «Լիվերպուլ»-ը

Ջորդան Հենդերսոն«Լիվերպուլ»-ի անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոստովանել է, որ անցած ամառ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը առաջարկել է տեղափոխվել «Ֆուլհեմ»: Ֆուտբոլիստը հուսով է, որ կկարողանա փրկել իր կարիերան «Էնֆիլդ»-ում: Մեկ տարի առաջ «Սանդերլենդ»-ից 20 մլն ֆունտով տեղափոխված Հենդերսոնը նախորդ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 37 հանդիպման: Սակայն այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը դեևս մեկնարկային կազմում չի հայտնվել:

Ռոջերսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում էր Հենդերսոնին փոխանակել Կլինտ Դեմփսիյով: Սակայն ֆուտբոլիստը չցանկացավ հեռանալ թիմից և հուսով է՝ հնարավորություն կունենա մարզչին ապացուցելու, որ արժանի է հիմնական կազմում խաղալու համար:

– Երբ մարզիչը ինձ ասեց, որ կարող եմ տեղափոխվել «Ֆուլհեմ», սկզբում դա շոկ էր ինձ համար: Դա կարծես ամպրոպ լիներ պարզ երկնքում: Ես ցանականում եմ պայքարել իմ տեղի համար: «Լիվերպուլ»-ում կմնամ և կխաղամ այնքան ժամանակ, որքան կարողանամ,- ասել է անգլիացի կիսապաշտպանը: Daily Telegraph

Հետաքրքիր փաստեր