«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Ալենը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը Չեմպիոնների Լիգայում կռիվ է տալու եվրոպական գրանդների դեմ:
Զբաղեցնելով Պրեմիեր Լիգայի երկրորդ հորիզոնականը՝ «կարմիրներն» իրենց համար ապահովեցին եվրոպական գլխավոր ֆուտբոլային առաջնության ուղեգիր:
-Ես արդեն չեմ կարողանում սպասել: Այդ պատճառով դու ցանկանում ես աշխատել ողջ ուժերով, որպեսզի ավելի ուժեղ դառնաս: Դրա մասին երազում են բոլոր ֆուտբոլիստները, և ես վստահ եմ, որ նույն զգացողությունն ունեն նաև երկրպագուները:
Հնարավոր է, որ նախկինում մենք անհաջող ենք հանդես եկել մեծ ակումբների հետ խաղերում, սակայն այս մրցաշրջանում մենք զգում ենք, որ կարող ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Կարծում եմ, որ «Էնֆիլդում» մեր վիճակագրությունը նույնպես մեծ դեր կունենա: Մենք անհամբերությամբ սպասում ենք հաջորդ մրցաշրջանին,- Ալենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: