• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռահիմ Ստերլինգ. «Էվերթոնի» հետ դերբին կարևորագույն հանդիպումն է «Լիվերպուլի» համար»

Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կարծում է, որ մերսիսայդյան դերբին «Էվերթոնի» հետ հնարավոր է դառնա իր թիմի համար մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը:

Անձամբ Ստերլինգը վերջերս է սկսել նորից մարզվել, սակայն ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու կիրակի օրը կայանալիք հանդիպմանը: Հոկտեմբերին Ռահիմին արդեն հաջողվել է խաղալ «Էվերթոնի» հետ «Գուդիսոն Պարկում» և գիտի, թե ինչ նշանակություն ունի այս դերբին:

-Մարդիկ ասում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» հետ խաղերը մեծ հանդիպումներ են, սակայն երբ հերթը հասնում է «Էվերթոնին», ապա հենց սա է ամենամեծ հանդիպումը, որովհետև նույն քաղաքից ենք, և երկու ակումբների երկրպագուներն էլ մրցակիցներ են:

Երբ ես խաղում էի «Գուդիսոնում», ապա դա լավագույն զգացողություններից մեկն էր, որը ես երբևէ զգացել եմ:

Այս դերբին արտացոլում է քաղաքի երկու կողմերի կրքերը: Իհարկե, կարմիր կողմը մտադրված է հաղթել, սակայն հենց այս երկու կողմերի երկու թիմերի կիրքը այս հանդիպումը դարձնում է լավագույններից մեկը, որը կարելի է տեսնել ֆուտբոլում,- հայտնել է Ստերլինգը: Sky Sports