«Սաութհեմպտոն» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)
10.03.2019, 12:58
04.02.2013, 13:01
«Սաութհեմպտոնի» փորձառու հարձակվող Ռիկի Լամբերտը կարծում է, որ նա արժանի է Անգլիայի ազգային հավաքական հրավիրվել, չնայած պատկառելի տարիքին: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Շաբաթ օրը կայացած «Ուիգանի» դեմ խաղում Լամբերտը խփեց իր 11-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում, և այժմ այս ցուցանիշով նա առաջ է ցանկացած այլ անգլիացի հարձակվողից: Բացի այդ այս գնդակը դարձավ Ռիկիի արդեն 99-րդը «Սաութհեմպտոնում» անցկացրած ամբողջ ժամանակահատվածում:
Իհարկե, այսպիսի բարձր արդյունավետությունը դեռ չի նկատում հավաքականի գլխավոր մարզիչը, որը Լամբերտին չի հրավիրել Բրազիլիայի հետ ընկերական խաղին: Այնուամենայնիվ, անձամբ ֆուտբոլիստը, որը շուտով կդառնա 31 տարեկան, չի հանձնվում ստանալու հրավեր ազգային հավաքականից և հանդես գալու այնտեղ:
-Չեմ կարծում, որ իմ տարիքը համարվում է անախորժություն: Չեմ ուզում ասել, որ հրավերի եմ սպասում: Այդպես չէ, բայց ես հույս ունեմ,- հայտնել է Լամբերտը:
10.03.2019, 12:58
24.02.2019, 20:48