«Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին լքել է թուրքական «Գալաթասարայը»: Sky Sports-ը իտալացի մասնագետին համարում է «Սաութհեմպտոնին» գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն:
«Սիթիից» հեռացվելուց հետո Մանչինին գլխավորեց թուրքական ակումբը, որի հետ հասավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ ազգային առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Մի քանի օր առաջ Ռոբերտոն հայտնեց, որ կշարունակի աշխատել «Գալաթասարայում» և արդեն հաջորդ մրցաշրջանի հետ կապված պլաններ էր կազմում: Սակայն այսօր ակումբի ղեկավարները որոշեցին ազատվել 49-ամյա Մանչինիից:
Այդ լուրը լսելուց հետո բուքմեյքերական ընկերություններն իջեցրին այն գործակիցը, որը սահմանված էր «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզչի պաշտոնին Ռոբերտո Մանչինիի թեկնածության համար: