• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինին հավատում է ակումբի սեփականատերերի աջակցությանը

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ լավ հարաբերությունների մեջ է ակումբի սեփականատերերի հետ՝ չնայած թիմի խաղային ճգնաժամին:

Այժմ «քաղաքայիններն» արդեն 12 միավորով զիջում են առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Որոշ պարբերականներ հաղորդում են, որ «Սիթին» լուրջ մտածում է Մանչինիին վռնդելու մասին:

Մինչդեռ անձամբ իտալացի մասնագետը չի մտածում, որ իր պաշտոնը վտանգի տակ է: Նա հիանալի հարաբերությունների մեջ է ակումբի նախագահ Հալդուն Ալ Մուբարաքի հետ:

-Ես զրուցում եմ Հալդունի հետ ամեն շաբաթ: Ես նրան դուր եմ գալիս: Երբ մենք պարտվում ենք, նրա վերաբերմունքն այնպիսինն է, ինչպիսին որ իմն է: Նա հիասթափված է և հուսալքված, սակայն ֆուտբոլի դեպքում դա նորմալ է և ճիշտ:

Երբ պարտվում ես, չես կարող երջանիկ լինել 24 ժամ, սակայն հետո պետք է մտածես ապագայի մասին:

Մենք լավ հարաբերություններ ունենք: Այս պահին սեփականատերերը երջանիկ չեն, քանի որ պարտությունից հետո չես կարող երջանիկ լինել, սակայն ես մտածում եմ, որ նրանք գոհ են իմ երեք տարվա աշխատանքից,- հայտնել է Մանչինին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր