«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը 5 տարով երկարաձգել է պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ:
Մարտինեսն անցած ամառ «Ուիգանից» տեղափոխվեց «Էվերթոն»՝ փոխարինելով Դևիդ Մոյեսին: Թվում էր, թե «Էվերթոնը» մինչ այդ պայքարում էր ուժերի մաքսիմալ հնարավորությամբ, սակայն Ռոբերտոն ցույց տվեց, որ ավելիին է ընդունակ:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում «Էվերթոնը» հավաքեց իր համար ռեկորդային միավոր՝ 72: Մարտինեսի սաները լուրջ պայքար էին մղում լավագույն քառյակի համար, սակայն արդյունքում զբաղեցրին 5-րդ հորիզոնականը: 40-ամյա Մարտինեսի պարգևը եղավ ավելի լավ պայմաններով նոր պայմանագիրը:
-Ուրախ եմ, որ իմ ապագան «Էվերթոնի» հետ ավելի երկար ժամանակով կապելու հնարավորություն տրվեց: Ես հպարտեմ եմ իմ առաջին մրցաշրջանով,- ասել է Մարտինեսը: