Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը համոզված է, որ «Լիվերպուլի» վետերան Ջեյմի Կարագերն ունի բոլոր որակները հիանալի մարզիչ դառնալու համար:
Հինգշաբթի օրը 35-ամյա Կարագերը պաշտոնապես հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան:
Մինչդեռ Հոջսոնը, ով ժամանակին մարզել էր Ջեյմիին «Լիվերպուլում», կարծում է, որ այսպիսի տաղանդը չպետք է կորի:
-Համոզված եմ, որ խաղային կարիերան ավարտելուց հետո նա արագ կբարձրանա մարզչական աստիճաններով և կդառնա երկրի լավագույն երիտասարդ մարզիչներից մեկը:
Ինձ հաջողվել է աշխատել Ջեյմի Կարագերի հետ, և նա միշտ էլ եղել է պրոֆեսիոնալիզմի օրինակ, որը պատրաստ է տալ ամբողջ ուժերը ակումբի և երկրի պատվի համար,- հայտնել է Հոջսոնը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: