«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ Սիմոն Մինյոլեն դեռ երկար տարիներ կպաշտպանի թիմի դարպասը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոջերսը երբեք չի կասկածել 26-ամյա Մինյոլեի որակների վրա, չնայած որոշ սխալներին: Բրենդանը վստահ է, որ բելգիացի դարպասապահը հաջող է անցկացրել «Էնֆիլդում» իր առաջին մրցաշրջանը և դեռ կզարգացնի իր խաղը:
-Այստեղ տեղափոխվելու առաջին օրվանից ես հիացած եմ Սիմոնի խաղով: Կարծում եմ՝ նա միայն ավելի ուժեղ է դառնալու: Նա մեծ ակումբ է եկել և փոխարինել է այնպիսի լեգենդար դարպասապահի, ինչպիսին Խոսե Ռեյնան է:
Սիմոնը երբեք չի վտանգել մեր հաղթանակը կամ ոչ ոքին: Հակառակը՝ նրա շնորհիվ մենք կարևոր միավորներ ենք վաստակել: Առանց որևէ կասկածի, նա բարձրակարգ դարպասապահ է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: