«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում իրեն տպավորել է «Լիվերպուլի» հարձակման գիծը:
Կիրակի օրը «Յունայթեդը» և «Լիվերպուլը» միմյանց կհանդիպեն «Օլդ Թրաֆորդում»: Այս պահին «կարմիր սատանաներն» իրենց սկզբունքային մրցակցից հետ են 11 միավորով:
Ռունիի կարծիքով, «Լիվերպուլի» հաջողությունները հնարավոր դարձան փայլուն հարձակման գծի շնորհիվ:
-«Լիվերպուլը» փայլուն է անցկացնում այս մրցաշրջանը: Ամենից շատ ինձ տպավորել է նրանց հարձակման գիծը: Սուարեսը և Սթարիջը Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուներն են և նրանք հիանալի համագործակցում են:
Սակայն նրանք այլ ֆուտբոլիստներ էլ ունեն, ովքեր լավ մարզավիճակում են գտնվում, օրինակ՝ Ստերլինգը, Հենդերսոնը և Ջերարդը: Նրանք վտանգավոր են գործում հակագրոհների ժամանակ: Մենք պետք է շատ զգոն լինենք պաշտպանությունում:
Մենք պարզապես պետք է խաղանք մեր ֆուտբոլը և այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի,- մանկունյանցիների պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռունին: