Համաձայն Daily Mail-ի, «Սանդերլենդը» դիտարկում է «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշին ձեռք բերելը:
Մինչև թուրքական գրանդ տեղափոխվելը Մեյրելեշը հաջողությամբ հանդես է եկել «Լիվերպուլում» և «Չելսիում», որի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան: Հիմա 30-ամյա պորտուգալացու ապագան «Ֆեներբախչեում» մեծ հարցականի տակ է:
Աղբյուրի համաձայն, այս անորոշությունից կարող է օգտվել «Սանդերլենդը», որի գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն արմատական փոփոխություններ է իրականացնում ակումբում: Մեկ այլ ակումբ, որը ևս հետաքրքրված է Մեյրելեշով հանդիսանում է «Ֆուլհեմը»: