Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում, ուր «Սանդերլենդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
«Կարմիրները» նվազագույն հաշվով կարողացան առավելության հասնել դաշտի տերերի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Լազար Մարկովիչը: Ավելացնենք, որ «սև կատուները» 49-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտոբլիստներով:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները՝ վաստակած 32 միավորով բարձրացան 8-րդ հորիզոնական:
Գոլ. Մարկովիչ՝ 8ր
Հեռացում. Բրիդկատ՝ 49ր: