Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի այսօրվա առաջին խաղում միմյանց էին հանդիպել վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդը» և «Քարդիֆ Սիթին»:
«Սև կատուները», ովքեր վերջին երկու խաղերում 4 միավոր են վաստակել՝ հաղթելով «Չելսիին» և ոչ ոքի խաղալով «Մանչեսթեր Սիթիի» հետ, խնդիր չունեցան ուելսյան ակումբի հետ:
Դուբլի հեղինակ դարձավ Քոնոր Ուիքհեմը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆաբիո Բորինին և Էմանուելե Ջակերինին:
Այս հաղթանակից հետո «Սանդերլենդը» լքեց վտանգավոր գոտին՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ուիքհեմ՝ 26, 86ր, Բորինի՝ 45ր, Ջակերինի՝ 76ր: