«Մանչեսթեր Սիթին» գործնականում համաձայնության է եկել «Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյայի հետ:
Հիշեցնենք, որ Սանյան երկար ժամանակ քննարկում էր իր նոր պայմանագիրը «Արսենալի» հետ՝ պահանջելով աշխատավարձը բարձրացնել շաբաթական մինչև 100 հզր ֆունտ: Սակայն լոնդոնյան ակումբը չցանկացավ 80 հզր ֆունտից ավել վճարել Բակարիին և վերջինս որոշեց միանալ երկրի չեմպիոններին:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «քաղաքայինները» գործնականում համաձայնության են եկել Սանյայի հետ և կստորագրեն երեք տարվա պայմանագիր: Մանչեսթերում Սանյան կվաստակի շաբաթական 120 հզր ֆունտ: Ֆրանսիացի պաշտպանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կմիանա «Սիթիին», քանի որ մի քանի օրից կլրանա նրա պայմանագիրը «Արսենալի» հետ:
«Սիթին» նաև շատ մոտ է 20 մլն ֆունտով «Պորտուի» կիսապաշտպան Ֆերնանդոյին գնելուն: Իսկ ահա նրա թիմակից Էլյակիմ Մանգալայի համար բանակցությունները դեռ շարունակվում են: