«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց է Պրեմիեր Լիգայից առաջարկների համար:
Այս ամռանը «Բարսելոնան» Սանչեսին հայտնել է, որ ցանկանում է վաճառել վերջինիս: Կատալոնական ակումբն իր հարձակվողին գնահատում է 20 մլն ֆունտ:
Չիլիի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար գլխավոր ֆավորիտը համարվում էր «Յուվետուսը», սակայն Ա Սերիայի չեմպիոնն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ Սանչեսի տրանսֆերային արժեքի հարցում:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Սանչեսը դիտարկում է կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակները: Ալեքսիսի տրանսֆերի համար «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կապնվել են «Բարսելոնայի» հետ: