«Սաութհեմպտոնը» որոշել է հեռացնել գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլին։։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Սաութհեմպտոնի» ղեկավարներն ի սկզբանե ծրագրել էին հետաձգել Հազենհյուտլի ճակատագրի որոշումը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված ընդմիջման համար:
Այնուամենայնիվ, կիրակի օրը «սրբերը» սեփական հարկի տակ ջախջախվեցին «Նյուքասլի» կողմից 4-1 հաշվով, և «Սեյնթ Մերիսի» ղեկավարությունը հասկացավ, որ այլևս չի կարող սպասել:
Ու թեև դա դեռ պաշտոնապես հաստատված չէ, սակայն Հազենհյուտլին աշխատանքից հեռացնելու որոշումն արդեն կայացված է։ «Սաութհեմպտոնը» հաջորդ կիրակի կխաղա «Լիվերպուլի» դեմ առանց Ռալֆի: