Առաջիկա տարիների ընթացքում «Սաութհեմպտոնը» կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենահարուստ ակումբը, եթե չինացի գործարար Վան Ցզյանլինն ակումբը գնելու բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնի:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Ցզյանլինն արդեն բանակցում է ակումբի սեփականատեր Կատարինա Լիբխերի հետ, ով օրեր առաջ ակումբի նախագահի պաշտոնից ազատեց Նիկոլ Կորտեզին:
Լուրերի համաձայն, Կորտեզը տեղյակ է այդ բանակցություններից և, ինչպես խոսվում է, կարող է վերադառնալ «Սեյնթ Մերի», եթե Լիբխորը համաձայնվի ակումբը 175 մլն ֆունտով վաճառել Ցզյանլինին:
59-ամյա Ցզյանլինը Չինաստանի ամենահարուստ մարդն է: Նրա անձնական կարողությունը 8.6 մլրդ ֆունտ է, իսկ ընդհանուր բիզնեսը գնահատվում է ավելի քան 19 մլդ ֆունտ: