«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ռոնալդ Կումանը: Հոլանդացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
Վերջին մի քանի շաբաթեների ընթացքում «Սաութհեմպտոնը» «Տոտտենհեմ» տեղափոխված Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինող էր փնտրում: Վերջիվերջո նրանց ընտրությունը կանգնեց Կումանի վրա:
51-ամյա մասնագետը «Սեյնթ Մերի» է տեղափոխվում «Ֆեյենորդում» փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո, որտեղ նա մի քանի ֆուտբոլիստներ բացահայտեց, ովքեր հիմա խաղում են Հոլանդիայի ազգային հավաքականում:
-Ես շատ ուրախ եմ «Սաութհեմպտոնը» գլխավորելու համար: Գործադիր տնօրեն Լես Ռիդսի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ես հասկացա, որ սա ճիշտ ակումբ է ինձ համար: Մենք ունենք միևնույն ֆուտբոլային փիլիսոփայությունը,- ասել է Կումանը:
Ավելացնենք, որ Կումանին «Սաութհեմպտոնում» հեշտ աշխատանք չի սպասվում: Ինչպես գիտենք, ակումբի առաջատարներ Լյուկ Շոուին և Ադամ Լալանային ցանկանում են գնել Պրեմիեր Լիգայի գրանդները: