• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» սպասում է Լեանդրո Դամիաոյի պատասխանին

Լեանդրո Դամիաո«Սաութհեմպտոնը» միացել է բրազիլիական «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյի համար պայքարին:

Հայտնի է, որ տաղանդավոր ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մի քանի անհաջող փորձ է կատարել «Տոտտենհեմը»: Այժմ լոնդոնցիների հետաքրքրությունը դեպի Դամիաոն կորել է, սակայն հարձակվողը դեռևս կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում. նրան ձեռք բերելու մեծ ցանկություն ունի  «Սաութհեմպտոնը»:

Որոշ տեղեկությունների համաձայն, «Սաութեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անգամ պատրաստ է ակումբի համար տրանսֆերային ռեկորդ գրանցել` Լեանդրոյի համար վճարելով 21 մլն ֆունտ: Սակայն բրազիլիացին ինքն էլ, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

-Ներկա պահին ամեն ինչ հանդարտվել է, բայց մենք դեռևս սպասում ենք զանգի Եվրոպայից: Այո, «Սաութհեմպտոնն» առաջարկություն արել է, սակայն մենք որոշել ենք սպասել ավելի հեղինակավոր ակումբի առաջարկի,- գործակալ Վինիցիուս Պրեյտսի խոսքերն է մեջբերում Daily Star-ը: