• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» տանում է Ֆորրենին «Լիվերպուլի» քթի տակից

Վեգարդ Ֆորրեն«Մոլդեի» կենտրոնական պաշտպան Վեգարդ Ֆորրենը, որը երեկ մեկնել է «Լիվերպուլ» և այսօր իր առաջին մարզումը պետք է անցկացներ թիմի հետ, մերժել է «Լիվերպուլին» և մեկնել «Սաութհեմպտոն»:

Հիշեցնենք, որ Բրենդան Ռոջերսը հրավիրել էր 24-ամյա Ֆորրենին մեկշաբաթյա զննում անցնելու, որը սկսելու էր այսօրվանից: Նորեկի հետ պայմանագիր կնքելով` «մերսիսայդցիները» կկարողանային Սեբաստյան Քոաթեսին վարձավճարով հանձնել այլ ակումբի:

Մինչդեռ նորվեգացին այսօր առավոտյան մեկնել է Անգլիայի հարավ, որպեսզի համաձայնության գա «Սաութհեմպտոնի» հետ, որն առաջարկում է 3.5 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Մոլդեի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերն արդեն հաստատել է, որ «Սաութհեմպտոնի» առաջարկն ընդունվել է և որ դա հետաքրքիր էր ոչ միայն նորվեգական ակումբի համար, այլև հենց ֆուտբոլիստի:

Հետաքրքիր փաստեր