Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։
Խոսեպ Գվարդիոլայի թիմը վստահ խաղ անցկացրեց «Սեյնթ Մերիս» մարզադաշտում՝ հաղթելով 0-3 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Վենսան Կոմպանին, Լերոյ Սանեն և Սերխիո Ագուերոն։
Այս հաղթանակից հետո «քաղաքայինները»՝ վաստակած 64 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կոմպանի՝ 55ր, Սանե՝ 77ր, Ագուերո՝ 80ր։