«Սանդերլենդը» կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնի պայմանագիրը երկարաձգել է մինչև 2017թ-ը: Այս մասին հաղորդում է «սև կատուների» պաշտոնական կայքը:
28-ամյա շվեդի նախորդ պայմանագիրը կլրանար մի քանի շաբաթից, սակայն «Սանդերլենդը» որոշեց ևս մի քանի տարի օգտվել փորձառու ֆուտբոլիստի ծառայություններից: Այս պարագայում, Սեբաստյանը նվազագույնը երեք տարի էլ կպաղա «Սթեդիում օֆ Լայթում»:
-Ես շատ ուրախ եմ նոր պայմանագրի համար: Ես խոսել եմ Գուս Պոյետի և Լի Կոնգրետոնի (սպորտային տնօրեն) հետ, և այժմ ես զգում եմ, որ ակումբը ճիշտ ուղղով է գնում: Կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեի, սակայն որոշեցի մնալ «Սանդերլենդում»,- ասել է Սեբաստյանը: