• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Էվրայի և Սուարեսի միջև տեղի ունեցած միջադեպը անցյալում է»

Էվրա և Սուարես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս ունի, որ բոլորին հայտնի սկանդալը Պատրիս Էվրայի և Լուիս Սուարեսի միջև կմնա անցյալում: Կիրակի օրը «Յունայթեդը» մրցելու է «Լիվերպուլի» դեմ:

Հիշեցնենք, որ անցած տարի Սուարեսը տուգանվեց 40 հազար ֆունտով և որակազրկվեց 8 խաղով Էվրայի հասցեին արված ռասիստական վիրավորանքների պատճառով: Դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերին երկու թիմերի հանդիպման ժամանակ:

Հաջորդ հանդիպումը «Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև տեղի ունեցավ 2012-ի փետրվարին: Այս խաղը նույնպես առանձնացավ երկու ֆուտբոլիստների միջև միջադեպով: Սուարեսը հրաժարվեց Էվրայի հետ ձեռքսեղմումից:

Դրանից հետո ակումբները մեկ անգամ էլ հանդիպեցին, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Սէր Ալեքսը հույս ունի` առաջիկա հանդիպումը նույնպես առանց միջադեպերի կանցնի:

-Միշտ էլ «Յունայթեդի» և «Լիվերպուլի» խաղերից առաջ կրքերը թեժանում են: Պատճառն այն է, որ մեր հանդիպումների պատմությունը շատ հարուստ է, որովհետև մենք երկրի երկու հաջողակ ակումբներն ենք:

Հուսանք` ամեն ինչ հանգիստ կլինի, իսկ ակումբները անհամբերությամբ կսպասեն այդ օրվան,- նշել է Սէր Ալեքսը: Goal

Հետաքրքիր փաստեր