Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դանիել Սթարիջը հուսով է, որ կվերականգնվի մինչև Ուրուգվայի հավաքականի դեմ խաղը, որը տեղի կունենա հաջորդ հինգշաբթի:
«Լիվերպուլի» 24-ամյա ֆուտբոլիստը հաջող հանդես եկավ Իտալիայի դեմ խաղում: Հենց Սթարիջը խփեց անգլիացիների միակ գոլը, որը սակայն չօգնեց խուսափել պարտությունից՝ 1:2: Այդ խաղի ավարտից 10 րոպե առաջ Դանիելը վնասվածքի պատճառով ստիպված փոխարինվեց:
-Ես ցավեր ունեմ ազդրի հատվածում, սակայն հուսով եմ, որ մինչև հաջորդ շաբաթ ամեն ինչ կարգին կլինի,- ասել է Սթարիջը: Sky Sports