• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը և Էլլարդայսը փետրվար ամսվա լավագույններն են

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը և «Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա համապատասխանաբար լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:

Նախորդ ամիս կայացած բոլոր խաղերում Սթարիջը գոլի հեղինակ է դարձել՝ մեկական անգամ աչքի ընկնելով «Արսենալի», «Վեստ Բրոմվիչի» և «Ֆուլհեմի» դեմ խաղերում: Իսկ «Սուոնսիի» դեմ խաղում Դանիելը դարձավ դուբլի հեղինակ: Փետրվարին «Լիվերպուլը» 12 հնարավորից վաստակել է 10 միավոր՝ ամրապնդելով իր տեղը լավագույն քառյակում:

Սեմ ԷլլարդայսՓետրվարը հաջող ամիս էր նաև «Վեստ Հեմի» համար: Էլլարդայսի սաները չորս խաղում չորս հաղթանակ են տարել՝ ընդհանուր 9:1 հաշվով:

Փետրվարին մայրաքաղաքը ներկայացնող ակումբը հաղթել է «Սուոնսիին», «Աստոն Վիլլային», «Նորվիչ Սիթիին» և «Սաութհեմպտոնին», ինչի շնորհիվ գործնականում ապահովել է իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում:

Այս պահին «Վեստ Հեմը» 31 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: