• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջ. «Ջերարդն արժանի է Պրեմիեր Լիգայի չեմպիոն դառնալուն»

Դանիել Սթարիջ Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը կարծում է, որ իր թիմի ավագ Սթիվեն Ջերարդն արժանի է, որպեսզի այս մրցաշրջանի արդյունքում իր գլխավերևում պահի Պրեմիեր Լիգայի գավաթը:

Ջերարդն իր պորֆեսիոնալ կարիերայի 15 տարվա ընթացքում, որն անցկացրել է մերսիսայդյան ակումբում, երբեք չի հաղթել Պրեմիեր Լիգան: Սթիվենը կարող էր ունենալ այդ մեդալը, եթե ժամանակին չհրաժարվեր տեղափոխվել «Չելսի»:

Այժմ Ջերարդը հնարավորություն ունի այդ երազանքն իրականություն դարձնել իր սիրած ակումբում: Այս պահին «կարմիրները» գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և եթե հաղթեն մնացած վեց խաղերում, ապա կտիրանան այդ տիտղոսին: Սթարիջի կարծիքով, Ջերարդն արժանի է դրան:

-Չկա ուրիշ մեկը, ով այդ տիտղոսն ունենալու ավելի մեծ իրավունք ունի: Սիթվենը պետք է ունենա այդ մրցանակը, քանի որ նա շատ բան է արել այս ակումբի համար: Յուրաքանչյուրս պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրան օգնենք հասնել այդ նպատակին:

Նա ապրում է այս ակումբով, նա այստեղ է իր կարիերայի առաջին օրվանից, և մեծ պատիվ է խաղալ նրա հետ: Նա լավ օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Սթիվենը միշտ կմնա լեգենդ, ոչ միայն «Լիվերպուլի», այլն նաև Անգլիայի համար: Նա ֆուտբոլի պատմության մեջ կմտնի որպես լավագույն կիսապաշտպաններից մեկը,- ասել է Սթարիջը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր