• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդ. «Ինձ համար միևնույնն է, թե ինչ են ասել նրանք իրենց մամլո ասուլիսի ժամանակ»

Սթիվեն ՋերարդԱնգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ նրան չի անհանգստացնում Չեռնոգորիայի գլխավոր մարզիչ Բրանկո Բրնովիչի մեկնաբանությունները, որն արել է անգլիացիների հետ կայանալիք խաղից առաջ:

Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Բրնովիչը քննադատել է մրցակցին: Մասնավորապես մարզիչը մեղադրել է անգլիացիներին երկար փոխանցումների տակտիկան օգտագործելու համար: Ինչպես նաև նա հայտնել է, որ այսօրվա խաղին անգլիացիներն ավելի են վախենում, քան իր սաները:

-Թվում է, որ նրանք ամենաշատն այսօր հետաքրքրված են հենց այս արտահայտություններով: Մինչդեռ խոսակցությունները խաղեր չեն հաղթում:

Իրականում, ինձ համար միևնույնն է, թե նրանք ինչ են ասել իրենց մամլո ասուլիսի ընթացքում: Անկեղծ ասած, ես նույն կարծիքն ունեմ նաև մեր վերաբերյալ:

Ամենաշատն ինձ անհանգստացնում է այն, թե ինչպիսի վիճակով են իմ թիմակիցները մոտենում այս խաղին,- հայտնել է Ջերարդը: ESPN