«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը ակումբի հետ երկարաձգել է պայմանագիրը: Նոր պայմանագրով սերբ պաշտպանը Մանչեսթերում կմնա մինչև 2018թ-ը:
Կոլարովը «Լացիոյից» 2010թ-ին «Էթիհադ» է տեղափոխվել 14 մլն ֆոնտով: Այդ ընթացքում նա հիմնական կազմում իր տեղի համար հաջող պայքարում է Գաել Կլիշիի հետ:
Կոլարովի նախորդ պայմանագիրը կլրանար հաջորդ ամռանը, և «Սիթին» չցանկացավ բաց թողնել իր ֆուտբոլիստին, ում ծառայություններով հետաքրքրվում էին «Բավարիան» և «Յուվենտուսը»:
Ավելացնենք, որ 28-ամյա Կոլարովը մեկն է այն ֆուտբոլիստներից, ում հետ «Սիթին» նոր պայմանագիր կստորագրի: «Քաղաքայինները» ցանկանում են երկարաձգել նաև Սամիր Նասրիի և Էդին Ջեկոյի պայմանագրերը: