• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» հաստատեց Օտամենդիի տրանսֆերը

Նիկոլաս Օտամենդի«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդիին գնելու մասին։ Ֆուտբոլիստի տրանսֆերը «քաղաքայինների» համար արժեցել է 32 մլն ֆունտ։

Վերջին տարիներին պաշտպանությունը համարվում էր Մանուել Պելեգրինիի թիմի աքիլեսյան գարշապարը։ Նախորդ ամառ Էլյակիմ Մանգալային գնելով չլուծվեց այս խնդիրը, չնայած, որ ֆրանսիացին վստահ է սկսել այս մրցաշրջանը։

Խոսվում էր, որ հենց Մանգալան մաս կկազմի 27֊ամյա Օտամենդիի տրանսֆերի, սակայն «Սիթին» նախընտրեց պահել Էլյակիմին։

Հինգ տարվա պայմանագիր ստորագրելով՝ Նիկոլասը դարձավ այս ամառվա ընթացքում «քաղաքայինների» չորորդ ձեռքբերումը Ռահիմ Ստերլինգից, Ֆաբիան Դելֆից և Պատրիկ Ռոբերտսից հետո։ Իր նոր թիմում Օտամենդին կկրի 30 համարի մարզաշապիկը։

֊Նիկոլաս Օտամենդին, հնարավոր է, որ նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի լավագույն պաշտպանն էր, և ես ուրախ եմ, որ մենք պայմանագիր ենք ստորագրել նման տաղանդավոր ֆուտբոլիստի հետ,֊ Պելեգրինիի խոսքերն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը։

Հետաքրքիր փաստեր