• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» պատրաստ է զոհաբերել Գրիլիշին, որպեսզի կարողանա ձեռք բերել Բելինգհեմին

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել փլեյմեյքեր Ջեկ Գրիլիշին, եթե դա կօգնի ակումբին ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:

Իլկայ Գյունդողանի պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում, և Քևին Դե Բրույնեի տարիքը մղում են «Սիթիին» ուժեղացնել դաշտի կենտրոնը, իսկ 19-ամյա Բելինգհեմը իդեալական փոխարինող կարող է դառնալ «Սիթիի» համար, ինչպես նաև որոշ այլ ակումբների համար:

Էթիհադը ակնկալում է, որ Բելինգհեմը կհեռանա Դորտմունդից հաջորդ ամառ, իսկ Ջուդի արժեքը, հավանաբար, ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կլինի:

Ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների պատճառով «Սիթիի» համար դժվար կլինի ծախսել նման գումարներ: Իսկ Football Insider-ը պնդում է, որ «քաղաքայինները» պատրաստ են զոհաբերել Գրիլիշին։

2021 թվականի ամռանը «Սիթին» 100 միլիոն ֆունտով գնեց «Ասթոն Վիլայից» Գրիլիշին, բայց Ջեկը դեռևս չի հաստատվել մեկնարկային կազմում՝ չնայած «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կանոնավոր խրախուսական խոսքերին:

Բավական է նշել, որ 27 ամյա Գրիլիշն այս մրցաշրջանում «Սիթիի» կազմում խաղացել է 1039 րոպե, բայց միայն մեկ անգամ է աչքի ընկել: