Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադամորը հայտնել է Բ-լիգա ստեղծելու մտադրությունների մասին:
Նախագծերի համաձայն, Բ-լիգան կփոխարինի այժմ գոյություն ունեցող երիտասարդների (Մ-21) առաջնությանը: Տարիքային սահմանափակումը կհասնի մինչև 23-ի, բացի այդ յուրաքանչյուր ակումբ կկարողանա օգտվել ավելի մեծ տարիք ունեցող մինչև 4 ֆուտբոլիստներից:
Նոր առաջնությունում 16 ակումբ կներկայացնեն Պրեմիեր Լիգան և 6 ակումբ՝ Չեմպիոնշիպը: Սակադամորի կարծիքով, դա երիտասարդ ֆուտբոլիստներին կօգնի արագ տեղափոխվել առաջին թիմ:
-Մենք գիտակցում ենք երիտասարդ ֆուտբոլիստներին առաջին թիմի մակարդակին հասցնելու կարևոր խնդիրը: Դա կախված է նրանից, թե 18 տարեկան ֆուտբոլիստը առաջին թիմ հասնելու ինչ տարբերակներ ունի: Մինչև 21 տարեկանների առաջնությունը տեխնիկապես լավ է, սակայն անհրաժեշտ մրցակցությունը չի ապահովում: Նոր լիգան կլուծի նաև այդ խնդիրները: Լիգա Բ-ի ֆուտբոլիստները պետք է հասնեն առաջին թիմի մակարդակին,- ասել է Սկադամորը: The Telegraph