«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է հերթական մեծ սկանդալի կենտրոնում: Իտալիայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը կծեց մրցակցի պաշտպան Ջորջիո Կելինիին:
Երեկվա խաղում վիճարկվում էր փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը, որը բաժին հասավ հարավամերիկացիներին: Լուիսն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ փորձեց հարց լուծել իր ատամների միջոցով:
Հիշեցնենք, որ ժամանակին Սուարեսը տասխաղյա որակազրկում ստացավ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար: Սպասվում է, որ այս անգամ էլ նա անպատիժ չի մնա:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ՖԻՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ այդ դրվագը, որն աննկատ մնաց մրցավարների կողմից, մանրակրկիտ կքննվի: Խոսվում է, որ Սուարեսին կարող են մինչև երկու տարով հեռացնել իր հավաքականից: