«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Գարի Մոնկը չի պատրաստվում իր թիմի հարձակվող Միչուին վաճառել Մախաչկալայի «Անժիին»:
Նախորդ շաբաթ լուրեր տարածվեցին, որ «Անժին» մտադիր է հարձակման գծում առաջացած խնդիրները լուծել 27-ամյա իսպանացու միջոցով: Սակայն «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո Մոնկը հայտնեց, որ ոչ մի առաջարկ չեն ստացել Միչուի համար, ով վնասվածքի պատճառով ընթաացիկ մրցաշրջանում 15 խաղ է բաց թողել:
-Ոչ մի առաջարկ չի եղել: Նա ապագայի մեր պլանների մի մասն է կազմում: Չկա ուրիշ մեկը, ով այդքան մեծ ցանկություն ունի վերադառնալ մարզումներին և օգնել թիմին, ինչպես որ Միչուն է,- Մոնկի խոսքերն է մեջբերում ESPN-ը: