«Սուոնսին» համալրում է ունեցել դարպասապահի դիրքում՝ պայմանագիր ստորագրելով «Հերենեվենի» հիմնական դարպասապահ Քրիստոֆեր Նորդֆելդտի հետ:
Ամառվա սկզբին ուելսյան ակումբը հրաժեշտ տվեց իր երկու դարպասապահներ Ջերարդ Թրեմելին և Դեվիդ Կորնելին: Լուկաշ Ֆաբիանսկիի համար փոխարինող ունենալու համար «կարապները» պայմանագիր ստորագրեցին 26-ամյա Նորդֆելդտի հետ:
Ինչպես հայտնում է «Սուոնսիի» պաշտոնական կայքը, բուժզննում անցնելուց հետո Քրիստոֆերը չորս տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Կողմերը նախընտրել են գաղտնի պահել գործարքի ֆինանսական կողմը:
Նշենք, որ Նորդֆիլդտը համարվում է Շվեդիայի ազգային հավաքականի երկրորդ համարը: Քրիստոֆերն իր երկրի հավաքականում մասնակցել է 5 խաղի: