Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի այսօրվա վերջին խաղը կայացավ «Լիբերթի» մարզադաշտում, ուր տեղի «Սուոնսի Սիթին» ընդունել էր մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Թիմերը չկարողացան այս խաղում գոլ խփել և բավարարվեցին վաստակած մեկական միավորով, որը սակայն «կարապներին» դուրս չբերեց վտանգավոր գոտուց, իսկ «Վեստ Հեմը» կշարունակի զբաղեցնել 8-րդ հորիզոնականը։