• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկ Սիթի» 6-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Stoke-LiverՊրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:

Հանդիպումը դարձավ ոչ միայն տուրի գլխավոր անակնկալը, այն նաև կատարիալ ֆիասկո «Լիվերպուլի» համար: «Կարմիրները» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ երբեք առաջին խաղակեսում չորս գնդակ բաց չէին թողել, սակայն այսօր մինչև խաղակեսի ավարտը 5 անգամ գնդակը հանեցին սեփական դարպասից:

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացնող Սթիվեն Ջերարդը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն խաղավարտից 4 րոպե առաջ Պիտեր Քրաուչը խփեց իր թիմի 6-րդ գոլը:

Այս խայտառակ պարտությունով Բրենդան Ռոջերսի թիմը մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում:

Գոլեր. Դիուֆ՝ 22ր, 26ր, Ուոլթերս՝ 30ր, Ադամ՝ 41ր, Նզոնզի՝ 45ր, Ջերարդ՝ 70ր, Քրաուչ՝ 86ր: