
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «զինագործները» Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսում մեծ առավելություն ունեն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
«Արսենալը» հաջորդ շաբաթ պետք է մեկնի «Սիթի»։ Այս տուրում «զինագործները» անդեն կորցրեցին կարևոր միավորներ աղյուսակի վերջնամասում գտնվող «Սաութհեմպտոնի» հետ կայացած հանդիպման ժամանակ, մինչդեռ «քաղաքացիները» բաց են թողնում Պրեմիեր լիգայի իրենց խաղը Անգլիայի գավաթի պատճառով:
Եթե Անգլիայի գավաթը մի կողմ թողնենք, «Սիթին» շարունակում է մրցել նաև Չեմպիոնների լիգայում, և Վենգերը զգում է, որ «Արսենալին» պարզապես ավելի շատ էներգիա է մնացել մրցաշրջանն ավարտելու համար:
«Արսենալի» ճակատագիրը դեռ իրենց ձեռքերում է: Եթե նրանք հաղթեն դեմ առ դեմ («Սիթիի» դեմ), նրանք կհաղթեն առաջնությունը»:
«Ինչպես Գվարդիոլան ասաց, «Սիթին» հոգնած է: Ես զգացի, որ նրանք իսկապես հոգնած էին «Բավարիայի» հետ խաղում վերջին 10-15 րոպեների ընթացքում: Հավանաբար «Արսենալը» կարող է օգտվել դրանից, քանի որ «Արսենալն» այլևս չի պայքարում ուրիշ ինչ-որ առաջնությունում, միայն Պրեմիեր լիգան»:
«Նրանք կարող են ֆիզիկական առավելություն ունենալ և զարմացնել «Սիթիին»: Իհարկե, ես հուսով եմ, որ այդպես է, բայց տեսնենք: Ես դեռ կարծում եմ, որ նրանք կնվաճեն տիտղոսը»,- ասել է Վենգերը beIN Sport-ին տված հարցազրույցում: