Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Հոթորնս» մարզադաշտում, ուր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» ընդունել էր «Էվերթոնին»։
Գոլառատ խաղում կամային հաղթանակ տարան հյուրերը։ Ընդ որում, մերսիսայդյան ակումբը խաղի ընթացքում պարտվում էր 2։0 հաշվով։ Ռոբերտո Մարտինեսի թիմից հաղթական դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Գոլեր․ Բերաինո՝ 41ր, Դոուսոն՝ 54ր, Լուկակու՝ 55ր, 84ր, Կոնե՝ 75ր։