Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ նվազագույն հաշվով հաղթանակ տարան Յուրգեն Կլոպի սաները։ Հանդիպման միակ գոլը 45-րդ րոպեին Լուկաս Լեյվայի փոխանցումից հետո խփեց Ռոբերտո Ֆիրմինոն։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 66 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլ․ Ֆիրմինո՝ 45ր։